|
|
|
|
|
|
|
|
25. 09. 2013 |
|
|
|
2013 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ականավոր արևելագետ, գիտության կազմակերպիչ և պետական հասարակական գործիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը: Նույն օրը տեղի ունեցավ նաև Հովհաննես Ինճիկյանի հուշատախտակի բացումը (հասցե՝ ք. Երևան, Թումանյան փ. 35 շենք):
|
|
|
|
|
|
|
|
|
|
|