ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ այցելեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման...
Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ այցելեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման, դեսպանատան երկրորդ քարտուղար Րիկա Օնեդորան և դեսպանի օգնական Էլինա Սահակյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն՝ պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, ինստիտուտի փոխտնօրեն՝ պ.գ.թ., դոցենտ Գոռ Մարգարյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ՝ պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտքարտուղար՝ պ.գ.թ., Միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող Եվա Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ինստիտուտի պատմությունը, գործունեությունը, հետազոտվող հիմնական գիտական թեմաները, Ինստիտուտում հրատարակվող պարբերականները: Կարևորվեց «Արևելաասիական ուսումնասիրություններ» ժողովածուն, որտեղ հրատարակվել են Հեռավոր Արևելքի՝ Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի պատմությանը, քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող հետազոտություններ:
Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը ներկայացրեց բաժնի գործունեությունը, խոսեց հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման և հնարավոր ծրագրերի իրականացման մասին:
Եվա Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված կայանալիք գիտաժողովի մասին: Հանդիպման ժամանակ խոսվեց գիտաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հնարավոր աջակցության մասին:

. title=
Copyright © 2008-2022; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)