ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Հայտարարություններ
2022.04.08
Երիտասարդ Արևելագետների 42-րդ գիտաժողով Սեպտեմբերի 15-16, 2022
Հարգելի՛ գործընկեր,
2022 թվականի սեպտեմբերի 15-16-ին տեղի է ունենալու ՀՀ ԳԱԱ
արևելագիտության ինստիտուտի՝ «Երիտասարդ արևելագետների 42-րդ
գիտաժողովը»:
Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ
հետազոտողները ինչպես Հայաստանից, այդպես էլ՝ արտերկրից։ Զեկուցման
տևողությունը` մինչև 15 րոպե:
Ներկայացվող հայտերում պետք է նշված լինեն
ա) հեղինակի անունը, ազգանունը,
բ) զեկուցման խորագիրը և դրույթները՝ հայերենով և անգլերենով (առնվազն
300 բառի սահմաններում),
գ) տվյալներ զեկուցողի մասին (աշխատանքի կամ ուսման վայրը,
հեռախոսը, էլ․փոստը):
Մասնակցության համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ և լրացնել
հետևյալ հայտը՝ https://forms.gle/VyxeBhFYfMi6CkL98 կամ Ձեր հայտն ուղարկել
Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ Գաբրիել Նահապետյանի էլ․
հասցեին՝ gabriel.nahapetyan@edu.isec.am մինչև ս.թ. օգոստոսի 1-ը։ Գիտաժողովի
կազմկոմիտեն իրավասու է մերժել Երիտասարդ արևելագետների խորհրդի կողմից
հավանության չարժանացած և թերի լրացված հայտերը:
Լավագույն զեկուցումների նյութերը կհրատարակվեն «Մերձավոր Արևելք»
ժողովածուի հերթական հատորում:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)