ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
2008.10.06
Կարլեն Չաչանյան , Քրդական մամուլի պատմությունից. «Ռյա Թազա» 1930-1955թթ., Երևան, 2008:
Չաչանյան Կարլեն Արամի (Կարլենե Չաչանի), Քրդական մամուլի պատմությունից. «Ռյա Թազա» 1930-1955թթ., «Վան Արյան», Երևան, 2008, 152էջ (քրդերեն, հայերեն առաջաբանով և ամփոփումով), խմբագիր` Սիմա Սամանդ:
Karlên Arami Çaçanyan (Karlênê Çaçanî), Ji dîroka rojnemevanîya kurdî «Rya teze» sala 1930-1955-a, «Van Aryan», Yêrêvan, 2008, Redaktor Sima Semend.

Առաջին անգամ քրդերեն հարատարակվող այս բազմակողմանի ուսումնասիրությունը կատարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Կարլեն Չաչանյանը:
Քրդական ժողովրդի կյանքում մեծ իրադարձություն էր 1930թ. մարտին Խորհրդային Հայաստանում լատինատառ այբուբենով քրդական «Ռյա թազա» թերթի հրատարակումը: Թերթը իր ողջ պատմության ընթացքում բացարձակ դեր է խաղացել քրդական գրականության, լեզվի, պատմության և ընդհանրապես մշակույթի զարգացման ու մասսայականացման գործում, հատկապես հայ և քուրդ ժողովուրդների մշակութային կապերի էլ ավելի ամրապնդմանը:
Չնայած ստալինյան ռեակցիայի տարիներին, ինչպես քրդական մշակույթը, այնպես էլ թերթը դադարեցին գործելուց, սակայն 1955 թվականից կրկին ծնունդ առավ քրդական մշակույթը, իսկ փերվար ամսից նորից հրատարակվեց թերթը: Սույն աշխատությունը նրա իրավական գանահատականն է:
Ուսումնասիրությունը կազմված է չորս գլուխներից`
1.«Քրդական մամուլի պատմությունից»,
2.«Քրդերի սոցիալ-տնտեսական վիճակը Թուրքիայում և նրանց գաղթը Արևելյան Հայաստան»,
3.«Հայաստանում քրդական մշակույթի առաջին քայլերը, «Ռյա թազա» պարբերականի դերը նրանում,
4.«Անդրկովկասյան քրդերի կյանքի արտացոլումը «Ռյա թազա» թերթում»:
. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)