ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
2008.10.27
Վահան Բայբուրդյան, Քրդերը, հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո, Երևան, 2008:
Վահան Բայբուրդյան, Քրդերը, հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո, Երևան, 2008, 420էջ, հեղինակային հրատարակություն: Հրատարակվում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:

Գրքում քննարկման է ենթարկվում նոր և նորագույն շրջանում Օսմանյան կայսրության, իսկ ապա Հանրապետական Թուրքիայի կազմում բնակչության մի ստվար զանգված կազմած քուրդ ժողովրդի քաղաքական և տնտեսական պատմության դրվագները, հայ-քրդական հարաբերությունների զարգացումները, դրանց վերելքներն ու վայրէջքները: Համակողմանի կերպով քննարկվում են նաև հայկական և քրդական հարցերի արծարծումները միջազգային դիվանագիտության ատյաններում, ինչպես նաև երկու դրացի ժողովուրդների քաղաքական պատմության աղերսները վերջին մի քանի դարերի ընթացքում: Ընդ որում, Հայկական հարցը շոշափվում է լոկ այնքանով, որքանով որ այն առնչվում է քրդական խնդրի հետ: Ցույց է տրվում, որ այսպես կոչված “քրդական գործոնը” բացասաբար է անդրադարձել Հայկական հարցի զարգացումների վրա, հանդիսանալով նաև հայ ազատագրական շարժման ձախողման պատճառներից մեկը:
. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)