ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
2009.06.27
Ալեքսան Յակոբեան, Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազօտութիւններ (Արցախ եւ Ուտիք), Վիեննա-Երեւան, 2009:
Ալեքսան Յակոբեան, Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազօտութիւններ (Արցախ եւ Ուտիք), Վիեննա-Երեւան, 2009, Մխիթարեան հրատարակչութիւն, 475էջ+ներդիր, Ազգային մատենադարան, հատոր ՄԽԱ:

Մխիթարյան միաբանության «Ազգային մատենադարան» պատմա-բանասիրական շարքի սույն հատորում Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և հարակից նահանգների պատմական աշխարհագրությանն ու վիմագրությանն առնչվող` «Հանդէս ամսօրեայ»-ի վերջին տասնամյակի տարեգրքերում զետեղված հեղինակի աշխատանքների վերահրատարակությունը լավագույն առիթն է` ամբողջացնելու գիտական ու ազգային հետաքրքրություն ներկայացնող մի ծավալուն խնդրի մասնագիտական նորօրյա լուսաբանման ընթացքը:
Ժողովածույում ընդգրկված աշխատանքներն առանձնանում են նախ և առաջ նրանով, որ լինելով, ըստ ամենայնի, պատմա-աշխարհագրական և վիմագրագիտական բնույթի` դրանք այնուամենայնիվ հենվում են մատենագրական ամենաբազմակողմանի հետազոտության, այսինքն` ծագող պատմական ու բանասիրական խնդիրների առավել մանրակրկիտ քննության վրա:
. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)